Բաժիններ՝

Ռուսաստանը 2018-ին կպահպանի Հայաստանին տրամադրվող գազի հատուկ սակագինը

Ռուսաստանը Հայաստանի համար 2018 թվականին պահպանելու է գազի հատուկ սակագինը: Այդ մասին ՀՀ կառավարությունում կայացած բանակցություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Այն կայանում է հետևյալում. Հայաստանի համար հաջորդ տարի պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»,- ասաց Մեդվեդևը:

2016 թվականի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում խ/մ–ի դիմաց 150 դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031