Բաժիններ՝

Բակո Սահակյանը մեքսիկացի պատգամավորների հետ քննարկել է խորհրդարանական կապերի հաստատման հարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի հաստատմանը, հասարակական եւ մարդասիրական հարթություններում փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031