Վիտամինային ռումբեր. Սա կօգնի Ձեզ մոռանալ մրսածության մասին
Ձմռանը յուրաքանչյուր մարդ մտածում է՝ ինչպես ամրացնի իր իմունիտետը: Դրա համար հաբեր ընդունելն այդքան էլ ցանկալի չէ, քանի որ չգիտես, թե դրանից արդյոք իմունիտետը կպնդանա՞, թե՞ հակառակը՝ ավելի թույլ կդառնա:
Խորհուրդ ենք տալիս ստուգված միջոց՝ ժողովրդական բժշկություն: Ցուրտ եղանակին իմունիտետն ամրացնելու այս երկու բաղադրատոմսերը հարմար կլինեն ինչպես՝ մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների համար:
Վիտամինային խառնուրդ
1. Մսաղացով անցկացնել 1/2 բաժակ չամիչ, 1 բաժակ ընկույզ, 0.5 բաժակ նուշ, 2 կիտրոնի կեղև: Կետրոնները քամել խառնուրդի մեջ: Ավելացնել 150 գ մեղր, 0.5 բաժակ ծիրանի չիր և 0.5 բաժակ սև սալորի չիր: 1-2 օր թողնել մութ տեղում: Պահպանել խառնուրդը սառնարանում: Մեծահասակներին խորհուրդ է տրվում ընդունել 1-2-ական ճ/գ, օրը 3 անգամ, իսկ 3 տարեկանից բարձր երեխաներին՝ 1 թ/գ, օրը 2 անգամ:
2. Ձեզ անհրաժեշտ կլինի 200 գ ծիրանի չիր, 200 գ սև սալորի չիր, 200 գ թզի չիր, 200 գ ընկույզ, 200 գ չամիչ, 200 գ մեղր, 1 կիտրոն, 50 մլ կոնյակ: Չրերը և կիտրոնն անցկացնել մսաղացով: Ստացված խառնուրդին ավելացնել մեղր և կոնյակ: Դնել բանկան սառնարանում և ընդունել 1-ական ճ/գ սնունդ ընդունելուց առաջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը