
Թողարկվել է «Աստղային պատերազմների» նոր էպիզոդի թրեյլերը

«Աստղային պատերազմների» «Վերջին ջեդայները» ութերորդ էպիզոդի նոր թրեյլերը հրապարակվել է YuoTube-ում կինոսագայի պաշտոնական ալիքում։
Պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Գլխավոր դերերում նկարահանվել են Մարկ Հեմիլը, Դեյզի Ռիդլին, Օսքար Այզեքը եւ Ադամ Դրայվերը: Լեա արքայադստերը մարմնավորում է Քերի Ֆիշերը, որը մահացել է նկարահանումների ավարտից մի քանի ամիս անց:
Կինոնկարի գործողությունները ծավալվում են նախորդ էպիզոդում ցուցադրված իրադարձություններից անմիջապես հետո: Թրեյլերում ցուցադրված է, թե ինչպես է Ռեյը մարզվում Լյուկի, Սքայուոքերի եւ Կայլո Ռենի հետ, իսկ ֆինն ու Պո Դամերոնը՝ մարտնչում Առաջին Օրդենի դեմ տիեզերքում եւ երկրի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: