Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգներում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել:
Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ Սերգեյ Գագիկի Առաքելյանն ու Դավիթ Ռոբերտի Կոստանդյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրել են Մխիթար Գոշի մեդալով:
Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 06:28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք:
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:
Դեղձը չի մթերվում, արտահանումն էլ՝ գրեթե դադարեցված է. գյուղացիները փակուղու առջեւ են կանգնել: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այգիներում դեղձը ծառերի տակ է մնացել:
Երեւան քաղաքի Պուշկին եւ Սարյան փողոցների հատման մասում 2007 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի գնորդ Լաուրա Մարդոյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է զրկվել իր բնակարանից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից նույնպես ասացին, որ քննություն է ընթանում, եւ վթարի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դրա ավարտից հետո:
Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման:
Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանական ընտրություններից հետո շատ հիասթափված է եւ իրեն նույնիսկ հեռու է պահում կուսակից ընկերներից:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա1 թաղամասի թիվ 134 շենքի բակում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Օրերս վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Թադեւոս Ավետիսյանը: Սակայն, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին` ընդամենը վավերացնելով Սերժ Սարգսյանի եւ Արտեմ Ասատրյանի որոշումը:
Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հասած տեղեկություններով, Գորիսի N3 դպրոցի տարրական դասարաններում սովորող երեխաներին սնունդ բաժանող աշխատակիցը հիվանդ է եղել դիզենտերիայով:
«Ես հեռախոսը վերցրի ու ասացի, որ հորս հետ գործ չունես, նա պատերազմի մասնակից է եղել, առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում, որ իմ հայրը մասնակցի այդ պատերազմին: Նա էլ ինձ պատասխանեց՝ լակո՛տ, ես քո հորը չեմ զանգահարում»,- ասաց վկան: Հայրը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Ավետիս Բարեյանի միջոցով: 2015թ. հոկտեմբերի 3-ին, զանգել է իր հորը, կանչել Սպիտակ. հայրը գնացել է այնտեղ եւ հանձնել իր հրացանը:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումոյի» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Լավատեղյակ աղբյուրներից մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից:
Այս տարի Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տարբեր պետությունների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձների մի մասը առանձնահատուկ նշանակություն ունեին: Նման շնորհավորանքները ընդհանրապես լինում են երկու տեսակի՝ հերթապահ շնորհավորանքներ, զուտ միջազգային արարողակարգի պահանջները բավարարելու նպատակով, կամ ավելի լուրջ՝ հագեցած քաղաքական բովանդակությամբ եւ մեսիջներով:
Ֆրենկ Զապան վերստին շրջագայության է մեկնում՝ իր մահվանից գրեթե 25 տարի անց:
Ցանցում հայտնվել է «Tomb Raider. Լարա Քրոֆթ» արկածային մարտաֆիլմի առաջին պրոմոհոլովակը:
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, որը վարում է ամենամեծ ժողովրդականություն վայելող Instagram-օգտահաշիվը, դարձել է Puma ընկերության նոր ներկայացուցիչը:
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, սակայն բժիշկները դեռևս չեն կարողացել որոշել նրանց սեռը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: