«Լիվերպուլի» և «Չելսիի» նախկին աստղերը միացան լեգենդներին: Ապրիլին Անգլիայի Ազգային ֆուտբոլային թանգարանը հայտարարեց Ջերարդին և Լեմպարդին անգլիական ֆուտբոլի Փառքի սրահում ընդգրկելու մասին, իսկ սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը տեղի ունեցավ պաշտոնական արարողությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրադրության սրվելու դեպքում, «Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
Գործարկվել է Հայաստանում ավելի քան 5000 դպրոցականների միավորող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի պաշտոնական կայքը` Armath.am-ը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրի «Սաուտհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմը հայտնի է: «Կարմիր սատանաները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմով` Դե Խեա, Վալենսիա, Բայի, Ջոնս, Յանգ, Մատիչ, Ֆելաինի, Մատա, Մխիթարյան, Ռեշֆորդ, Լուկակու:
Ամերիկացի բժիշկների կողմից անվճար բուժզննում անցածների մեծ մասը Տավուշի մարզում ունեցել է զարկերակային բարձր ճնշում և շաքարախտ:
«Շատ հետաքրքիր գործընթացներ են սկսվել, աննախադեպ հարձակում է հայոց լեզվի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Վերջին տարիներին արդեն բարի ավանդույթ է դարձել սեպտեմբեր ամսվա չորրորդ շաբաթ օրը նշել որպես Ստեփանակերտ քաղաքի տոն:
2017թ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ծանր մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. արդյունքում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Թերևս, Սերժ Սարգսյանի ելույթը` որպես ամենաթարմ դիրքորոշում պաշտոնական Երևանի, առկա է ՄԱԿ ամբիոնից, և հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ Էդվարդ Նալբանդյանը պարզապես փորձել է խոսել համապարփակ կարգավորման կոնտեքստում, ուղղակի մտքերը վատ է ձևակերպել:
Հայ- թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել:
Ավարտին է մոտենում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորակառույց համալիրը, որը տեղակայված է Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքի համալիրում՝ ՀՀ դատախազության անմիջական հարևանությամբ:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական Yeni Şafak պարբերականի լրագրող, գրող Հայրեթին Քարամանի դեմ: Պատճառն օգոստոսի 18-ին պարբերականում Քարամանի հոդվածն է, որը վերնագրված է թուրքական հայտնի ասացվածքով. «Գյավուրից ընկեր, իսկ խոզից կաշի չի լինում»:
«Դա բնական է, ի վերջո այստեղ է իրենց տունը, այստեղ են անցկացրել իրենց կյանքը: Այնպես որ, ցանկացած քաղաքացու վերադարձը ողջունելի է: Մարդիկ փորձում են վերականգնել այս տարիների ընթացքում կորցրածը»,- ասաց նա:
«Եթե Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Արցախի անկախությունը և այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա, այո, կողմերը մոտ են կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Շարմազանովը:
Մեքսիկայի ափերի մոտ նոր՝ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Վերջին շրջանում ՀՀ ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսված գազալցման կայանների (ԳԼԿ) հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:
Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է:
Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել: Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին տրամադրել են նկարներ տեղի նախկին հայկական եկեղեցուց:
«Ծանոթացա Ժիրոյի կոչին: Հարցը շատ հստակ է, եթե էս ամուլ վիճակից դուրս գալու այլ առաջարկ չկա, ուրեմն Ժիրոյի մատնանշած ցուցակի մարդիկ իրար հետ առնվազն պետք է հանդիպեն ու քննարկեն օրակարգը։ Քանի որ իմ անունն էլ է նշված ցուցակում, ասեմ. ես պատրաստ եմ անգամ ցուցակից դուրս մնալու, բայց կարևորը՝ կայանա մեծ համախմբում։ Ներկա պահին ընդունում եմ կոչը և պատրաստ եմ հանդիպման»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, Երևանում անցկացվում է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով:
Իրաքի ուժայիններն ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Հավիջա քաղաքի 500 քառակուսի կմ տարածք՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 գրոհայինի:
Սեպտեմբերի 24-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` առավոտյան, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոն օրվան։
Ամերիկայի օլիմպիական թիմը չի պատրաստվում հրաժարվել 2018 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցությունից:
«Ես այդ տեղեկությունն իմացա Մոսկվայի իմ բարեկամից, որ նախկին Լազարյան եղբայրների անվան ճեմարանն օպտիմալացվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Ադրբեջանական Qafqazinfo-ն գրում է, թե ադրբեջանցի պատգամավորը հայ պատվիրակների լուսանկարը համարել է «հայկական կողմի հերթական սադրանքը»:
«Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է, վաղվանից սկսած մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կկրճատվի օրը 1 րոպեյով»: