Բաժիններ՝

Սթիվեն Ջերարդը և Ֆրենկ Լեմպարդը տեղ են գտել անգլիական ֆուտբոլի Փառքի սրահում

«Լիվերպուլի» և «Չելսիի» նախկին աստղերը միացան լեգենդներին: Ապրիլին Անգլիայի Ազգային ֆուտբոլային թանգարանը հայտարարեց Ջերարդին և Լեմպարդին անգլիական ֆուտբոլի Փառքի սրահում ընդգրկելու մասին, իսկ սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը տեղի ունեցավ պաշտոնական արարողությունը:

Սթիվենից և Ֆրենկից բացի, այդ պատվին արժանացավ «Լիդսի» կազմում Անգլիայի չեմպիոն դարձած Գերի Սպիդը, ով ինքնասպան եղավ 2011 թվականին, 42 տարեկան հասակում: Փառքի սրահում հայտնվեցին նաև Բոբ Ուիլսոնը, Բիլլի Բոնդսը, Կելլի Սմիթը, Ռեյչել Յանկին և Ալիսթեր Պատրիկ-Հեզելթոնը:

Ջերարդը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 1998-2015թթ., մերսիսայդցիների հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի գավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը, երկուական անգամ՝ Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը, Անգլիայի լիգայի 3 գավաթ:

Լեմպարդը «Չելսիի» կազմում (2001-2014) դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, նվաճել է երկրի 4 Գավաթ և 2 Սուպերգավաթ, Անգլիայի լիգայի 2 գավաթ, հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս