Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պրեմիեր լիգա»-ի վիճակագրական տվյալներով առաջատարների շարքում է:
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:
Երեկ Կապանում 38-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:
Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը և Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։
Կարևորագույն խնդիրներից մեկը, որը քննարկվում էր, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ցեղասպանությունների բացառումն էր: Ժամեր առաջ նախագահը հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու այդ ուղղությամբ նոր նախաձեռենություններով:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արտաշես Ս.-ն։
«Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Սիրիահայությունը հայրենիքի և Սփյուռքի աջակցության կարիքն ունի: Այս համաժողովն առանձին անդրադարձավ սիրիահայության խնդիրներին, ինչը պատահական չէ: Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարներով ու հնարավորություններով»:
Ականատես վկան սպանության դեպքի վայրից մանրամասներ է հայտնում:
Ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի չորս ֆուտբոլիստ չեն մասնակցի թիմի առաջիկա խաղին: Գավաթի խաղարկության հերթական փուլի խաղին չեն մասնակցի դարպասապահ Դավիդ դե Խեան, Էրիկ Բային, Անտոնիո Վալենսիան, Նեմանյա Մատիչը:
Արդվիի ոսկու հանքավայրի շահագործամամբ հետաքրքրված է Վահրամ Բաղդասարյանը, իսկ Վանաձորում հայտնի քրեական տարր «Նեգրը» մշտապես եղել է Վահրամ Բաղդասարյանի աջակիցը: Նախընտրական շրջանում նա աշխատում էր հենց Բաղդասարյանի համար։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հերթական անգամ կոչ է արել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը հրաժարվել անկախության հանրաքվեից:
«Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից և Գևորգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, վերջիններիս կողմից զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներից մեկի բաքերից հափշտակված, պլաստմասսե տարայի մեջ լցված, 9200 դրամ արժողությամբ 20 լիտր բենզին։
Բրիտանական ոստիկանությունը երրորդ կասկածյալին է ձերբակալել սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակներում:
Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցինք նրա կրթությամբ, թե ինչու կենսագրության մեջ չկա 1-ին կրթությունը, եւ ինչպես է վարչության պետի պաշտոն զբաղեցրել՝ առանց բարձրագույն կրթության։ Նա հեգնեց․ «Ես չեմ կարդացել, տեղյակ չեմ»։ Որտե՞ղ է բարձրագույն կրթություն ստացել։ Ասաց, որ զբաղված է, եւ անջատեց հեռախոսը
Վերջին շրջանում մանկական հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել:
Մեր Հայաստան սոցիալական պետությունը նվեր է մատուցել երկրի չքավոր խավին։ Որպեսզի մարդիկ քիչ ծխեն ու չփչացնեն իրենց օրգանիզմը, ժամանակից շուտ չմահանան ու ավելի երկար ճաշակեն չքավոր կյանքի հմայքները, որոշել են թանկացնել «Չիբուխը»։
ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ Եվրամիությունում երբեք չեն խոսում երկրների ոչնչացման մասին:
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը սեպտեմբերի 19-ին քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ)։
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ:
Իրանը եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը պետք է երկխոսություն վարեն ընդհանուր շահերի հիման վրա:
Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեև՝ անհայտ են ընդհանրապես:
Մեքսիկայի մայրաքաղաքում առնվազն 30 երեխա է զոհվել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից դպրոցի փլվելու հետեւանքով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Նյու Յորքում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են Ռաքայում եւ Դեյր Զորում իրականացվող գործողությունները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մեքսիկայում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվն, իշխանությունների տվյալներով, արդեն գերազանցել է 140-ը:
Հերթական «հանճարեղ» մտահղացմամբ հիմա էլ խնդիրներ է ստեղծել սոցշահառուների համար։ Ալթունյանը որոշել է, որ սոցփաթեթներից օգտվելիս անձնագիրը բավարար փաստաթուղթ չէ և պարտադրել է, որ սոցփաթեթի շահառուները պարտադիր ID քարտ ձեռք բերեն, ինչից հետո միայն կկարողանան օգտվել փաթեթներից։ Վերջնաժամկետ է սահմանել հոկտեմբերի 1-ը, ինչի պատճառով անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյացել։