Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնում է Արդվիի բնակիչներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնում է Արդվի գյուղի բնակիչներին:

Գյուղացիներին սպառնում են, վախեցնում, փորձում են կաշառելով համոզել, որ արդվեցիներն իրենց դիրքորոշումը փոխեն և համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը և ապա հանքավայրի շահագործմանը:

Նշենք, որ Արդվիի ոսկու հանքավայրի շահագործամամբ հետաքրքրված է Վահրամ Բաղդասարյանը, իսկ Վանաձորում հայտնի քրեական տարր «Նեգրը» մշտապես եղել է Վահրամ Բաղդասարյանի աջակիցը: Նախընտրական շրջանում նա աշխատում էր հենց Բաղդասարյանի համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930