Կատարի Էմիրը կարևորել է Պարսից ծոցի երկրների երկխոսությունն Իրանի հետ
Իրանը եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը պետք է երկխոսություն վարեն ընդհանուր շահերի հիման վրա: Սեպտեմբերի 19-ին այս մասին հայտարարել է Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
«Ցանկանում եմ կրկնել այն կոչը, որն արդեն հնչել էայս ամբիոնից, անհրաժեշտ է Ծոցի երկրների եւ Իրանի միջեւ կառուցողական երկխոսություն հաստատել ընդհանուր շահերի, բարիդրացիության սկզբունքի, ներքին գործերին չմիջամտելու եւ պետությունների ինքնիշխանության պահանման հիման վրա,- ասել է նա:- Դա մեզ անհրաժեշտ է, որպեսզի անվտանգության եւ կայունության հասնենք տարածաշրջանում»:
Իր ճառում շեյխ Թամիմը նաեւ երկխոսության կոչ է արել իր երկիրը բոյկոտող պետություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: