Բաժիններ՝

Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհերի թիվն աճում է

Մեքսիկայում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվն, իշխանությունների տվյալներով, արդեն գերազանցել է 140-ը: Զոհվածների թիվն աճում է տեղեկացնում է BBC-ին:

Իշանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մայրաքաղաք Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Մեխիկոյի օդանավակայանը փակ է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակչիներ տարհանված են: Փրկարարները ժամանել են քաղաքի՝ առավել մեծ ավերածությունների ենթարկված շրջաններ: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված է հեռախոսային կապը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Դրանից անմիջապես հետո հազարավոր խուճապահար մարդիկ նետվել են փողոցներ: Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա, 51 կմ խորության վրա:

Երկրաշարժը տեղի է ունեցել այն պահին, երբ Մեխիկոյի փրկարար ծառայությունները նման կատակլիզմների հետեւանքների դեմ պայքարի վարժանքներ էին անցկացնում՝ այն հզոր երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ, որը 10 հազար մարդու կյանք խլեց: Երկրաշարժն զգացվել է ամբողջ երկրում:

Տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված: Երկրի նախագահի կարգադրությամբ՝ Մեխիկո են փոխադրվել 3 հազար զինծառայողներ: ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի եւ այլ երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել երկրաշարժից տուժածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս