Բաժիններ՝

Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը

ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ Եվրամիությունում երբեք չեն խոսում երկրների ոչնչացման մասին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել է, թե ԱՄՆ-ին ոչ մի այլ ելք չի ունենա, բացի ԿԺԴՀ-ն ոչնչացնելուց, եթե նա սպառնա Միացյալ Նահանգներին:

Մոգերինին իր կողմից հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրին վերաբերող հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ եղանակով: «Դա պետք Է լուծվի խաղաղ, խաղաղ ճանապարհով, քանի որ մենք երբեք չենք խոսում երկրների ոչնչացման մասին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում Եվրամիության ներկայացուչությունում կայացած միջոցառման ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս