Տորոնտոյի կինոփառատոնում հաղթեց երեք գովազդային վահանի մասին կատակերգությունը
Տորոնտոյի կինոփառատոնը, որն ավանդաբար ժյուրիի պարգեւների փոխարեն շնորհում է հանդիսականների համակրանքի մրցանակները, հայտնել է հաղթողներին: Գլխավոր կատեգորիայում դափնեկիր է դարձել «Երեք գովազդային վահան էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը (Three Billboards Outside Ebbing, Missouri): Այդ մասին հաղորդվում է միջոցառման կայքում:
Կինոնկարը պատմում է մի կնոջ մասին, որը երեք գովազդային վահան է օգտագործում, որպեսզի տեղի ոստիկանությանը հարկադրի հետաքննել իր դստեր սպանությունը: Սեւ կատակերգության ռեժիսորը Մարտին Մակդոնան Է («Բրյուգեում թաքնվել հատակում», «Յոթ խելառներ»): Կինոժապավենում նկարահանվել են Ֆրենսիս Մակդորմանդը, Փիթեր Դինքլեյջը, Սեմ Ռոքուելը եւ Վուդի Հարելսոնը:
Կինոփառատոնը Տորոնտոյում տեղի է ունեցել սեպտեմբերից 7-ից մինչեւ 17-ը: Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի ստուգատեսների հետ մեկտեղ, այն համարվում խոշորագույն փառատոներից մեկը: