ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը:
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում բազմաթիվ կտավների կողքին կներկայացվի նաև նկարչի «Քրիստափոր Կոլումբոս» ստեղծագործությունը: «Արարում» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում:
Տեւական ժամանակ Հայաստանում վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որեւէ նիստ չէր գումարում, անգամ մոռացել էինք այդ կառույցի մասին։ Բայց օգոստոսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկեց հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին։
Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` պայմանագրային զինծառայողներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:
8,1 մագնիտուդով երկրաշարժից առնվազն վեց մարդ է զոհվել Մեքսիկայում եւ Գվատեմալայում:
ՄԱԿ-ը սեպտեմբերի 7-ին յոթ միլիոն դոլար է հատկացրել Մյանմայի Ռաքհայնի նահանգից փախստականներին շտապ օգնություն ցույց տալու համար, որտեղ վերջին շաբաթներին ընդհարումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի եւ ռոհինջա ազգության զինված կազմավորումների միջեւ:
«Իրմա» փոթորկն առնվազն 11 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի կղզիներում եւ կարող է երկու օր անց աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում:
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ոււժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի:
Երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում մի տղամարդ ինքնասպանության փորձ է կատարել:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ:
ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «հետագա էական միջոցներով» է սպառնում Փենյանին նրա կողմից նոր հրթիռային կամ միջուկային փորձարկումների անցկացման դեպքում:
Կոտրված աթոռ, անավարտ հանցագործություն։
Ռուսական օդուժը Դեր Զոր քաղաքի մոտ ոչնչացրել է «Իսլամական պետության» հրամանատարական կետ, կապի հանգույց եւ չորս ազդեցիկ դաշտային հրամանատարների, այդ թվում՝ «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:
Անթալիա հանգստանալու մեկնած Գերմանիայի քաղաքացիներից ևս մեկն ազատ է արձակվել:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ:
Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Մեքսիկայի կառավարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպանին եւ նրան 72 ժամ է տվել երկիրը լքելու համար:
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցների հանգանակության արշավ են սկսել այն կազմակերպությունների համար, որոնք օգնում են «Հարվի» փոթորկից տուժածներին:
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Հարվի» փոթորկից տուժած տարածաշրջանների վերականգնմանը 15,3 մլրդ դոլար հատկացնելուն:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է Դեյվիդ Վալադաոն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում է վտանգի մեջ, տեղեկացնում է BBC-ին:
8,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ կուսակցության հետ կապը պահում է՝ նեղացած չէ, պարզապես արձակուրդները համընկան իր պատգամավոր չլինելու հետ, եւ քանի ամիս է՝ շատ չի հանդիպում կուսընկերների հետ։
Բանն այն է, որ դատաքննության 3 ամիսների ընթացքում Գաբրիելյանի վարած նիստերի ժամանակ բազմաթիվ «կիքսեր» են արձանագրվել, եւ վերեւներում հասկացել են, որ նա «պռավալ» է տալիս, ուստի որոշել են փոխել դատավորին։
Այն ներդնելը երկար ու ցավոտ գործընթաց է։ Դա անել հնարավոր է միայն նվիրյալների «անձնազոհ» առաջնորդությամբ՝ երկրում քաղաքականություն իրականացնող հիմնական խաղացողների ուժեղ սատարմամբ։
Հրշեջներն ու գյուղացիները հրդեհը մեկուսացրել են ծառի ճյուղերի միջոցով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ գազի կորուստները կազմել էին 19.4 տոկոս, արդեն 2016թ. առաջին կիսամյակում այդ թիվը դարձել էր 18.8 տոկոս, մինչդեռ այս տարի կորուստները կտրուկ ավելացել են՝ կազմելով 24.3 տոկոս:
Արդեն մեկ տարի գործող Կարեն Կարապետյանի կառավարության կազմում աշխատող Արծվիկ Մինասյանը, սկզբում էկոնոմիկայի, ապա բնապահպանության նախարարի պոստն զբաղեցնելով, այդպես էլ վարչապետի թիմի անդամ չդարձավ։