«Գազպրոմ Արմենիայի» կորուստները կտրուկ աճել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում կրկին ավելացել է գազի բաշխման համակարգի կորուստների չափը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ գազի կորուստները կազմել էին 19.4 տոկոս, արդեն 2016թ. առաջին կիսամյակում այդ թիվը դարձել էր 18.8 տոկոս, մինչդեռ այս տարի կորուստները կտրուկ ավելացել են՝ կազմելով 24.3 տոկոս:

Նկատենք, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա «Գազպրոմ Արմենիայի» կորուստների ամենամեծ քանակն է. նախկինում երբեք գազի կորուստները բաշխման համակարգում չէին հասել 24 տոկոսի սահմանագծին:

Կատարվածը, բնականաբար, մտահոգությունների տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ նման բոլոր խնդիրների լուծումը սովորաբար տրվում է քաղաքացիների հաշվին սակագնի բարձրացման միջոցով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930