2017 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ Ն. Թ.-ն և Ս. Մ.-ն Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորներից երկուսը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իջել են ավտոմեքենայից և խոչընդոտել ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը` վիճաբանել են Ն. Թ.-ի և Ս. Մ.-ի հետ, քաշքշել, հայհոյանքներ տվել և հարվածներ հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Երբ չորս տարի առաջ Բրիտանական խորհուրդն սկսեց «Պար՝ առանց սահմանների» ծրագիրը, Հայաստանում ներառական արվեստի մասին խոսելը չափազանց հավակնոտ էր: Ներառական պրոֆեսիոնալ պարային հայկական առաջին խումբը մինչ այժմ երկու առաջնախաղ է ունեցել, որոնք ներկայացվել են ՄԹ-ում, Վրաստանում և Ղազախստանում ու նախատեսում է հանդես գալ ևս մեկ շրջագայությամբ:
Երևան քաղաքի Շիրակացու փողոցից` «Էվրիկա» սուպերմարկետի մոտից, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Լուսերես Խ.-ին, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձին հանցակցելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
«Լեհաստանը չի սահմանում Եվրոպայի զարգացման ուղղությունները: Լեհաստանը հանդես է գալիս եվրոպական շահերի դեմ և ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ,- նշել է Մակրոնը: -Եվրոպան ստեղծվել է մարդկանց միավորելու, ընդհանուր շուկայի զարգացման համար, որից Լեհաստանն օգտվում է: Եվրոպան ընդհանուր արժեքների և ժողովրդավարական համոզմունքների տարածք է, բայց Լեհաստանն այդ սկզբունքները խախտում է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Հարկ է նշել, որ հաշիվներից ընդամենը հաշվանցված և վերադարձված 479 մլն 725.7 հազար դրամից 302 մլն 369.2 հազար դրամը հաշվանցվել է ԵԱՏՄ բաշխվող միասնական հաշվին:
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ բարձրացված հարցի վերաբերյալ՝ կապված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգի հետ:
Սպասվում է, որ iPhine 8-ը կստանա OLED-էկրան՝ 5,8 դյույմ չափով և կդառնա ամենամեծն ամերիկյան ֆիրմայի սմարթֆոնների շարքում: Որպես ամենանկատելի նորույթներց մեկը նշվում է Home կոճակի բացակայությունը. դրա գործառույթները կկատարի «վիրտուալ» կոճակը, որն էկրանի մի մասն է:
Տեսանկարահանող սարքն արձանագրել է կնոջ ոսկյա շղթան կողոպտողին: Ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
20-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 35-ը տուժել օգոստոսի 25-ին Քաբուլում մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով:
Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:
Որպես միջոցառման նախաձեռնողներ հանդես են եկել Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաուն և Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսպանիայի նախարարներին և ազդեցիկ քաղաքական գործիչներին Մադրից Բարսելոնա կտեղափոխեն կառավարական ինքնաթիռով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին՝ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի մեղադրանքով:
Զրույցի ժամանակ «քննարկվել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու հարցը, որը պլանավորվում է անցկացնել 2017 թվականի աշնանը Մինսկում»
Ավտոբուսում եղել է 41 ուղևոր, որոնցից 16-ը տեղում մահացել է, 24-ը՝ հոսպիտալացվել Կրասնոդարի հիվանդանոցներ, իսկ 1 քաղաքացի համարվում է անհետ կորած:
2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռք բերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով:
Օգոստոսի 25-ին, ժամը 16:30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:
«Թուրքիա ուղևորությունների մասին որոշումը պետք է ընդունեն քաղաքացիներն իրենք: ԳՖՀ-ի ԱԳ նախարարության կողմից հանձնարարականներ կան ուղևորությունների վերաբերյալ, իմաստ ունի դրանք ընթերցել հիմնավորապես»,-ասել է Զայբերտը:
Ֆրանսիայի նախագահը Բուլղարիայում է գտնվում կարճատև այցով:
Այրվել է «Սլոներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի էլ. ենթակայանը և մոտ 1000 քմ խոտածածկույթ:
Նշվում է, որ խորհրդարանականը զոհվել Է անհայտ անձանց կողմից իր ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Ֆուտբոլիստը հույս ունի, որ նման արարքը կօգնի արագացնել տրանսֆերը: Նախօրեին հաղորդվել էր, որ «Բարսելոնան» Կոուտինիոյի համար առաջարկել է 138 մլն ֆունտ:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը, և այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես ակնկալում է ամերիկյան գործընկերների ու մասնագետների աջակցությունը։
Նախորդ շաբաթ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքը Գերմանիայի խորհրդարանում Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան:
Ավելի վաղ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է:
50-ամյա Չինավաթին սպառնում է 10 տարվա բանտարկություն, եթե նրան մեղավոր ճանաչեն: Կին քաղաքական գործչին մեղադրում են գանձարանի բազմամիլիարդանոց կորուստների մեջ, որոնք երկիրը կրել է բրինձ աճեցնող ֆերմերների դրամատրման սխեմայի շրջանակներում:
«Երեկ ժամը 21:00-ին ահազանգ է ստացվել, որ 1939 թվականին ծնված մի տղամարդ կախվել է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակիցը:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Ռոնալդուին ճանաչեց նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Սիրիայում «Խեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորումների նոր միավորման թվակազմը գերազանցել է 25 հազարը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը:
WorldSkills Russia-ում նշել են, որ չորս հարևան երկրների ավելի սերտ կոոպերացումը կադրային ներուժի զարգացման հարցում կօժանդակի աշխատանքի արտադրողականության աճին և Եվրասիական տարածքի բոլոր քաղաքացիների պրոֆեսիոնալ իրացմանը: