Բաժիններ՝

Կոուտինիոն կփորձի արագացնել դեպի «Բարսելոնա» տրանսֆերը՝ հանդես գալով հրապարակային հայտարարությամբ

«Լիվերպուլի» կիսպաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն անում է ամեն ինչ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Ավելի վաղ «Լիվերպուլը» մերժել է Կոուտինիոյի վերաբերյալ «Բարսելոնայի» մի քանի առաջարկ, ինչը ծայրահեղ դուր չի եկել ֆուտբոլիստին:

Տեղեկություն կար, որ բրազիլացին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ անձնական զրույցում հայտարարել է Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվելու ցանկության մասին:

Ինչպես հաղորդում է Yahoo! Sports-ը՝ Կոուտինիոն վրդովված է ղեկավարության գործողություններից, ինչի կապակցությամբ նա մոտ ժամանակներս կարող է հրապարակայնորեն «Լիվերպուլից» հեռանալու ցանկություն հայտնել:

Ֆուտբոլիստը հույս ունի, որ նման արարքը կօգնի արագացնել տրանսֆերը: Նախօրեին հաղորդվել էր, որ «Բարսելոնան» Կոուտինիոյի համար առաջարկել է 138 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031