Բաժիններ՝

Այս խառնուրդը քսեք դեմքին՝ աչքերի տակ առաջացած սև շրջանակներից ու պարկերից ազատվելու համար

Fithacker.ru-ն գրում է, որ աչքերի տակ սև շրջանակներն ու պարկերն առաջանում են տարբեր պատճառներով՝ քնի պակաս, հոգնածություն, աչքերի լարվածություն, ալերգիա և այլն։ Որոշ դեպքերում խնդրի առաջացումը կարող է կապված լինել նաև գենետիկայի հետ։

Ինչ անել

  1. Շտկեք սննդակարգը։ Կան որոշ վկայություններ, որ աչքերի տակ սև շրջանակների առաջացումը պայմանավորված է երկաթի անբավարար քանակով։ Սննդակարգ ներառեք սննդամթերք, որը մեծ քանակով երկաթ է պարունակում, այդ թվում՝ սպանախ և բրոկոլի։
  2. Փորձեք այս բնական միջոցը։ Բաղադրիչներ
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ թարմ վարունգի հյութ
  • 1 թեյի գդալ թարմ մանրացրած կարտոֆիլ։

Պատրաստման եղանակը

  • Խառնեք բոլոր բաղադրիչները՝ պաստա ստանալու համար։
  • Մաքրեք մաշկը, քսեք այն դեմքին և թողեք 20 րոպե։
  • Լվացեք սառը ջրով, խոնավեցնող կրեմ քսեք։

Այս բնական միջոցը մաշկը կհագեցնի հակաօքսիդանտներով, և արդեն մի քանի անգամ օգտագործելուց հետո կարող եք զգալ տարբերությունը։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս