Հյուսիսային Կարոլինայի կղզիներից կտարհանվի շուրջ 10 հազար զբոսաշրջիկ
Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգում էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով կղզիներից տարհանվելու է շուրջ 10 հազար զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել կղզին ցամաքին կապող կամուրջի վրա շինարարական աշխատանքների ժամանակ: Վնասվել է հաղորդալարերից մեկը: Տեղի իշխանությունները ակնկալում են տարհանումն ավարտել մինչև հուլիսի 28-ի կեսօր:
Կղզիների վրա մնալու են միայն մշտական բնակության իրավունք ունեցողները: