Բաժիններ՝

12 ամենօրյա սովորություններ, որ կօգնեն գումար խնայել

Business Insider-ը համացանցի ակտիվ օգտատերերի շնորհիվ հավաքագրել է 12 սովորություններ, որոնք բարդ չեն և օգնում են գումար խնայել։ Այս ցանկում կան նաև բավականին ոչ սովորական խորհուրդներ, օրինակ՝ զբաղվել մաթեմատիկայով խանութում, կամ 5 հարցի կանոնը։

Եթե ամեն օր մի փոքր գումար խնայեք, ապա կարելի է հավաքել բավականին մեծ գումար։ Ձեզ ենք ներկայացնում 12 սովորություն, որ կօգնեն Ձեզ այս հարցում։

1. Հիշեք՝ պետք է խնայել գումարը, այլ ոչ տոկոսները

10 հազար դոլարի և 10 դոլարի 5 տոկոսը նույնը չէ։ Բայց մենք սովորել ենք գայթակղիչ առաջարկների և կարող ենք անգամ չնկատել այս տարբերությունը։ Այսպես է մտածում ծրագրավորող և տնտեսագետ Ջապ Վիլը (Jaap Weel)։

2. Արեք ինչ-որ բան ինքնուրույն

Կարելի է հաճույք ստանալ նոր բաներ սովորելիս և նոր հետաքրքրություններ գտնելիս։ Ինժեներ Բեթսի Մեգասը (Betsy Megas) կարծում է, որ այս մեթոդը օգնում է անընդհատ նոր բաներ բացահայտել՝ զուգահեռաբար խնայելով։ Օրինակ՝ աքսեսուարները կարելի է պատրաստել սեփական ուժերով՝ սովորելով համացանցի միջոցով։

3. Դիմադրեք առաջին գայթակղությանը

Որքան հաճախ ենք խանութում տեսնում մի իր, որը գնելը մեզ համար թվում է անհրաժեշտություն։ Այդ պահին պետք է իրավիճակին սթափ նայել։ Մարզիչ Անժելա Ռեկրուտերը (Angela Recruiter) խորհուրդ է տալիս շատ լավ մտածել, մինչև ձեր հավանած իրը գնելը։ Նա խորհուրդ է տալիս մի քանի րոպե պտտվել խանութում, հետո նորից վերադառնալ ձեր հավանած իրի մոտ՝ հասկանալու, թե արդյո՞ք այն գնելը անհրաժեշտություն է։

4. Խանութում շրջելիս զբաղվեք մաթեմատիկայով

«Ամեն անգամ, երբ ես ցանկանում եմ մի բան գնել, ես մտքումս հաշվում եմ, թե որքան կթանկանա դա մի քանի տարի անց, եթե ամեն տարի թանկանա 10 տոկոսով»,-խոստովանում է Ռագավ Միշրան (Raghav Mishra)։ Նա նշում է, որ միշտ մտածում է, թե այդ ի՞րն է իրեն պետք է այդ պահին, թե՞ ավելի մեծ գումար տարիներ անց։

5. Մի ծախսեք անվան վրա

Եթե դուք սիրում եք դահուկներով սահել, ապա գնացեք դահուկներով սահելու, այլ ոչ ինչ-որ հայտնի տեղ ընկերների հետ։ Դուք պետք է անցկացնեք ձեր ժամանակը այնպես, ինչպես ուզում եք, և այստեղ տեղանքի անվանումը բնավ կապ չունի։ Նորարար Թերենս Յանգը (Terrence Yang) այս վերջին տարիներին միջոցով բավականին գումար է խնայել։

6. Համակարգեք ծախսերը և վճարումները դարձրեք մեխանիկական

Քոլին Քեհիլը (Colin Cahill) խորհուրդ է տալիս օգտվել օնլայն բանկային համակարգերից։ Դուք կարող եք անվճար ակտիվացնել բանկային քարտի միջոցով մեխանիկորեն վճարումները կատարելու համակարգը և այլևս չուշացնել վճարումները՝ վճարելով տուգանքներ։

7. Նախապես պատրաստեք ուտելու բան

Զաք Շեֆսկան (Zach Shefska), ով մենեջեր է, կարծում է, որ սթրեսից խուսափելու և ժամանակ խնայելու համար հարմար տարբերակ է ամբողջ շաբաթվա համար նախապես սնունդ պատրաստելը:

Շեֆսկան նշում է, որ կիրակի օրերին մի քանի ժամ ծախսում է խոհանոցում, սակայն ամբողջ շաբաթ չի մտածում ուտելու խնդրի մասին, խնայում է ժամանակ և չի ծախսում գումար արագ սննդի կետերում:

8. Իմացեք, թե երբ է պետք ներդնել լավ որակի համար

Վաճառքի մասնագետ Վանկատեշ Ռաոն (Venkatesh Rao) խորհուրդ է տալիս խելամիտ խնայել: Նա գտնում է, որ պետք չէ խնայել այն ժամանակ, երբ խոսքը այնպիսի իրի մասին է, որը օգտագործում եք ամեն օր: Նման իրերի դեպքում խնայելիս դուք ավելի տուժում եք, քանի որ մեկ անգամ որակով գնում կատարելու փոխարեն, պարբերաբար գնելու եք նույն իրի մատչելի տարբերակը:

9. Ծախսեք միայն սեփական գումարները

Վեբ-դիզայներ Լի Նգույենը (Ly Nguyen) խորհուրդ է տալիս պլաններ կազմել միայն այն գումարների վրա, որոնք դուք հաստատ ունեք: Չպետք է պաններ կազմել երևակայական գումարների վրա: Հակառակ դեպքում, դուք կունենաք շատ պարտքեր և վարկեր:

10. Մի օգտագործեք սնունդ կեսգիշերից հետո

Ակսել Վենսթրոմը (Aksel Wannstrom) Business Insider-ին պատմել է, որ ուսանողական տարներից որոշում է կայացրել չուտել և չխմել ոչինչ կեսգիշերից հետո: Երկար տարիներ կեսգիշերից հետո նա միայն ջուր է խմել, ինչը օգնել է նրան մեծ գումարներ խնայել՝ խուսափելով ավելորդ ծախսերից:

11. Օգտագործեք 5 հարցի կանոնը

Բալավադի Պրահալադը (Belavadi Prahalad) խնայելու համար ստեղծել է 5 հարցի կանոնը և նշում է, որ այս կանոնը իրեն շատ է օգնել:

Գնումներ կատարելուց առաջ նա հարցնում է ինքն իրեն.

1. Սա ցանկություն է, թե՞ անհրաժեշտություն
2. Ինձ հենց սա՞ է պետք
3. Պատկերացնու՞մ եմ ես ինձ սա օգտագործելիս
4. Որքա՞ն հաճախ ես կարող եմ օգտագործել սա
5. Արժե՞, որ ես շատ ժամանակ ծախսեմ սրա վրա

12. Բավարարվեք նրանով, ինչ ունեք

Ձեռնարկատեր Թոմաս Անթունեզը (Thomas Antunez) նշում է, որ պետք է սիրել այն ամենը, ինչ դուք արդեն ունեք: Ըստ նրա՝ անիմաստ է գնել մի բան, որի կրկնօրինակը դուք արդեն ունեք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս