
«Ռեալը» հրաժարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային գնելու մտքից

Իսպանացին կմնա Մանչեսթերում:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քննարկել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ դարպասապահի դիրքը: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆրանսիացին համոզել է Պերեսին, որ Կեյլոր Նավասը համապատասխանում է ակումբի մակարդակին, և «Ռեալին» պետք չէ գնել Դավիդ Դե Խեային:
«Ռեալի» 2-րդ դարպասապահը կլինի Կիկո Կասիլիան, Լյուկա Զիդանը կարող է դառնալ 3-րդը, իսկ Ռուբեն Յանյեսը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այլ ակումբ:
Ավելի վաղ մադրիդցիները պլանավորում էին գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահին 75 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը