Թե՛ Մկրտիչ Մինասյանը, թե՛ Գուրգեն Մուշեղյանը համաձայն չեն այն գնահատականներին, որ՝ եթե Գետառը փակված չլիներ, նման դեպք տեղի չէր ունենա։ «Որտե՞ղ՝ Գետառը, որտե՞ղ՝ Մաշտոցի պողոտան։ Մաշտոցի պողոտան այսքան տարի շահագործվում է։ Այստեղ խնդիրն արդեն ոչ ճիշտ շահագործումն է…»։
Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ ԱՆՏԱՐԱ-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին եւ տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը եւ նշանակությունը աշխարհասփյուռ հայերի համար:
Շինիչի Կիտաոկան մեծ ջերմությամբ է խոսել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթության, մշակույթի մասին, որին, իր խոսքով, քաջածանոթ է մասնագիտության բերումով:
«Հրավիրել ենք հայաստանյան 17 կուսակցությունների, սակայն 15-ն են մասնակցելու, իսկ Արցախից՝ 6-ը: «Հայկական վերածնունդ»-ից պատասխան չստացանք եւ բացասական պատասխան ստացանք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից: Չենք հրավիրել «Ժառանգություն» եւ «Համախմբում» կուսակցություններին»:
Արյունատվության ակցիային մասնակցեցին նաև պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Կարեն Ավագյանը, Կարեն Բեքարյանը, Մարգարիտ Եսայանը, Նիկոլ Փաշինյանը, Աղվան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը և այլք:
«Ես շատ ուրախ եմ Հռոմ վերադառնալու համար, որպեսզի մարզեմ մի թիմ, որը միշտ շատ բան է ինձ համար նշանակել: Ես շնորհակալ եմ ակումբի նախագահին և մենեջերներին այս հնարավորության համար: Ես բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի թիմը դարձնեմ ավելի լավը և ստանամ արդյունքներ, որոնց նա արժանի է»,- ասել է դի Ֆրանչեսկոն «Ռոմայի» պաշտոնական կայքին:
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը չկատարելը կարող է հանգեցնել 250 մլն կլիմայական փախստականների հայտնվելու:
«ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը և իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երևույթների դեմ»:
Սիրիայի ռազմաօդային ուժերը Ռաքա քաղաքի արեւմտյան արվարձաններում գրոհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետի եւ կրակային դիրքերի վրա:
Հունիսի 14-ին, ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մանկավարժությունը այն ոլորտն է, որտեղ, եթե ինչ-որ մեկը գումարի կամ լավ աշխատավարձի ակնկալիք ունի, ապա չպետք է ներգրավվի: Կարծում եմ` բոլոր երկրներում ուսուցիչների աշխատավարձը միջինից ցածր է: Սա միտումնավոր է արված, այն պատճառով, որ եթե ուսուցիչը շատ բարձր աշխատավարձ ունենա, ապա դասավանդողը կարող է չսիրել երեխաներին, ինչը` վտանգավոր է»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը:
Լրագրող Աֆղան Մուխթարլըի վրացի փաստաբանը դատի է տվել Թբիլիսիի դատախազությանը:
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին երեքշաբթի ցուցմունք էր տալիս գլխավոր դատախազ եւ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը:
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը բուժում է ստացել նշված կենտրոնում, որտեղ ընդունվել էր թոքի ուռուցք և սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական և սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը և քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Միջազգային կազմակերպությունների հակաահաբեկչական կառույցների ներկայացուցիչները հունիսի 16-ին Մոսկվայում կմասնակցեն ահաբեկչության հակազդման խնդիրներին նվիրված հանդիպմանը, որը կազմակերպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը՝ ՌԴ-ի ԱԳ նախարարության աջակցությամբ։
Երեկ՝ հունիսի 13-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության պետ, դերծովակալ Հայաթի Բիլգիչին:
Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Թուրքիայի Իզմիր քաղաքի ափերին մոտ՝ Էգեյան ծովում հունիսի 14-ին նորից երկրաշարժ է գրանցվել:
50-ից ավելի մարդ է տուժել Լոնդոնի արեւմտյան մասի Լաթիմեր-ռոադ փողոցում Grenfell Tower բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով:
ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Mission East Armenia» հայաստանյան առաքելության պատվիրակությանը` Դանիայի գրասենյակի գլխավոր մենեջեր Կիմ Հարթսներին, տարածաշրջանային տնօրեն Արմեն Բեժանյանին, Գերմանիայի գրասենյակի մենեջեր Յանա Գոպելին, «Թունֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռաֆֆի Դուդակլյանին:
Ամերիկացի ուսանող Օտո Ֆրիդերիկ Ուորմբիերը, որն ավելի քան մեկ տարի գտնվում էր ԿԺԴՀ-ում, ժամանել է ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Լոնդոնի հրշեջ ծառայության ղեեկավարը հայտնել է, որ քաղաքի բազմահարկ բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով կան զոհեր, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հունիսի 13-ին հրապարակել են համատեղ նախազգուշացում, որտեղ ԿԺԴՀ-ին մեղադրել են 2009 թվականից Միացյալ Նահանգների օբյեկտների վրա եւ ամբողջ աշխարհում կիբեռգրոհներ իրականացնելու մեջ, ինչպես նաեւ հայտարարել են հնարավոր նոր սպառնալիքի մասին։
Առնվազն 30 մարդ է տուժել Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով, որը բռնկել է գիշերը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժինը հրաժարվել է հրապարակել տվյալներ Էրդողանի խորհրդականների թվի և աշխատավարձի վերաբերյալ:
Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»։