Բաժիններ՝

«Ուսուցիչների աշխատավարձը ցածր է և դա միտումնավոր է արված». Ջեջելավա

Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի խոսքերով, ուսուցիչները աշխատավարձի համար չպետք է դպրոց գնան, «դա պետք է հոբբի լինի»:

«Մանկավարժությունը այն ոլորտն է, որտեղ, եթե ինչ-որ մեկը գումարի կամ լավ աշխատավարձի ակնկալիք ունի, ապա չպետք է ներգրավվի: Կարծում եմ` բոլոր երկրներում ուսուցիչների աշխատավարձը միջինից ցածր է: Սա միտումնավոր է արված, այն պատճառով, որ եթե ուսուցիչը շատ բարձր աշխատավարձ ունենա, ապա դասավանդողը կարող է չսիրել երեխաներին, ինչը վտանգավոր է: Գրեթե հոբբի պետք է լինի և աշխատավարձն էլ` օրինաչափ: Մենք շատ լավ ուսուցիչներ ունենք և այդ պատճառով, ես ամեն ինչ կանեմ, որ նոր` շատ լավ ուսուցիչներ ունենանք: Աշխատավարձերը ավելանում են, շուրջ 3 անգամ աճել է ուսուցչի աշխատավարձը, ինչը շարունակական է լինելու»,- ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս