Ուզո՞ւմ եք ազատվել խռմփոցից, վարակներից, կարգավորել ճնշումը, արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակը. կարդացեք սա
Budetezdorovy.ru-ն գրում է, որ թութը հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ ունի, որն օգտակար է մի շարք խնդիրների, այդ թվում՝ օստեոպարոզի բուժման դեպքում: Այն թեթևացնում է ցավերը դաշտանային ցիկլի ընթացքում, օգտագործվում է ձայնալարերի բորբոքումների դեպքում: Դրա հակաբորբոքային հատկությունները կարող են օգտագործվել մի խումբ խնդիրների դեպքում` կոկորդի ցավ, լնդերի, միզուղիների, մաշկի բորբոքում, խոցեր, սեռական և աղիքային վարակներ: Այն օգտակար է նաև խռմփոցի, գլյուկոզայի մակարդակի, արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի կարգավորման, ճարպակալման կանխարգելման դեպքում:
Թթի բաղադրության մեջ մտնում են այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումը, նատրիումը, մանգանը, ցինկը, սելենը, պղինձը, երկաթը: Թութը նաև B խմբի վիտամիններ է պարունակում: Քանի որ այն մեծ քանակով կարոտին է պարունակում, օգտագործվում է նաև տեսողական համակարգի օրգանների հիվանդությունների կանխարգելման նպատակով: Հարկավոր է հիշել, որ մեծ քանակով օգտագործելու դեպքում այս մթերքը կարող է դիարեայի առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ` թթի տերևներից պատրաստված թեյը նախատեսված չէ հղիության ընթացքում օգտագործման համար:
1. Թթի տերևներով թեյ
• 1 թեյի գդալ չորացրոծ թթի տերևներ
• 1 բաժակ եռացրած ջուր:
Պատրաստման եղանակը: Տերևների վրա ջուր ավելացրեք, թողեք 10 րոպե: Սառելուց հետո կարող եք օգտագործել:
2. Թթի պտուղներով պատրաստված ըմպելիք
• 100 գրամ թարմ կամ սառեցված թութ
• 1 բաժակ մաքուր ջուր:
Պատրաստման եղանակը: Թութն ու ջուրը խառնեք բլենդերով, մինչև միասեռ զանգված ստանաք: Այս հյութն օգտակար է նրանց համար, ովքեր տառապում են օստեոպարոզով, իսկ մեղրի հետ համադրելու դեպքում այն կարող է օգնել ձայնալարերի բորբոքման, ձայնի կոշտության, անգինայի, ինչպես նաև հազի, պնևմոնիայի, բրոնխիտի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը