Բաժիններ՝

Հայաստանը Չինաստանին կառաջարկի հայկական կարևոր ապրանքների նկատմամբ GSP համակարգ կիրառել

Հայաստանն առաջիկայում Չինաստանին կառաջարկի միակողմանի արտոնությունների տրամադրման GSP համակարգ հայկական կարևոր ապրանքների համար: Այս մասին այսօր «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն են գնում:

«Առաջիկայում Չինաստանին կառաջարկենք միակողմանի արտոնությունների տրամադրման GSP համակարգ կիրառել հայկական կարևոր ապրանքների համար: Մինչև այս տարվա վերջ կսկսենք բանակցությունները: Մինչ այս պաշտոնական բանակցություններ չեն եղել, եղել են շփումներ»,- ասաց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031