
Գիշերը քաղաքացիները մնացել են վերելակում

Մայիսի 27-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: