Տարածաշրջանային ուժերի ներգրավմամբ կոալիցիաների ձևավորումն ահաբեկիչների դեմ պայքարի լավագույն միջոցն է:
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը:
Ավելի քան 30 մարդ դիմել է բժշկական օգնության Մոսկվայի հարավարևմուտքում գտնվող բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
«Դա մենք համարում ենք շատ մեծ թիվ: Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար թույլ է տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Մեր խնդիրն է միջազգային հանրության համար հասկանալի լեզվով իրավիճակը մատուցել, ներկայացնել տեղեկատվություն այդ խախտումների մասին, ինչը և մենք անում ենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
ԱՄՆ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ) շարունակում է ստորագրահավաք անցկացնել, որով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունին կոչ է արվում խոչընդոտել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացին: Ըստ թուրքական «Turkishny» կայքի` նշյալ հայտարարությունը տեղադրված է Change.org կայքում:
Մայիսի 9-ին և 28-ին թանգարանները բաց կլինեն ժամը 10-ից 18-ը, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 18-ից 24-ը:
«Առավե՞լ քաղաքական կլինի Ազգային ժողովը, թե՞ ավելի քիչ քաղաքական կլինի, ցույց կտա ժամանակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Երևանում կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ հյուրանոց, իսկ Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում՝ «Երևան» առևտրի կենտրոն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։
Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդու արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույնն է մնում է իմ որդին: Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
«Մեր նախարարության գերակա խնդիրը ՀՀ տարածքների համաչափ զարգացման խնդիրն է, տարածքներում ՀՆԱ աճի ապահովումն ու աշխատատեղերի ստեղծումը, դրան զուգահեռ՝ երկրում տարաբնույթ բևեռների ստեղծում, որը կկայունացնի երկրի դեմոգրաֆիան»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
Վենետիկի իշխանություններն արգելել են փողոցային առեւտրով զբաղվողներին շաուրմայի վաճառակետեր բացել քաղաքում:
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկը մահացել է։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար: Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Սիրիական Հալեպ քաղաքի իշխանությունները սկսել են խոշոր գործողությունների շարք «Ջիբրին» ճամբարից փախստականներին իրենց հայրենի գյուղեր վերադարձնելու համար: Գյուղերը վերջերս են ազատագրվել գրոհայիններից:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին տեղեկացրին Առաջին տիկնոջ գրասենյակից:
Մայիսի 5-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, Երևան փրկարարական վարչության Կենտրոնի, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Ուշադրություն. ոստիկանությունը քաղաքացիներին զգուշացնում է։
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:
Մայիսի 08-ին և 09-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում:
Մայիսի 5-ին, ժամը 00:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին դանակահարել էին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ հայտնաբերված ձայնալսող սարքի դեպքի վերաբերյալ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նյութեր են նախապատրաստվում:
Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:
Օրեր շարունակ առաջիկա նշանակումները գաղտնի պահող Սերժ Սարգսյանն արդեն սկսել է բացել «քարտերը»: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում՝ նրա անունը չկար ինքնաբացարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունենանք:
Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող պրոցեսները եւ մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի կասկածները: