«Եթե այդ մարդիկ քո ցուցակով անցել են, ի՞նչ է նշանակում՝ «ձայն չես բերում»». Քաղտեխնոլոգ
«Առավե՞լ քաղաքական կլինի Ազգային ժողովը, թե՞ ավելի քիչ քաղաքական կլինի, ցույց կտա ժամանակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա՝ «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած պրոցեսը ցույց տվեց, որ այսօր հայաստանյան քաղաքական դաշտը հաստատ առավել քաղաքական չէ, ընդհակառակը՝ ընդհանրապես քաղաքական չէ. «Նախ՝ այնտեղ կան քրեական տարրեր: Ի՞նչ է նշանակում՝ մարդկանց ընտրություններից առաջ նախօրոք դիմումներ գրել տալ: Լավ, ենթադրենք՝ դու այդ մարդուն ասում ես՝ կբերես ձայն, կանցնես, էլ ինչի՞ ես 6-րդ համար դնում Արարատ Զուրաբյանին, հետո պայման դնում, կամ Սերգեյ Բագրատյանին… Այ, նրանք քաղաքական մարդիկ են, լա՞վն են, թե՞ վատն են, քաղաքական են: Կամ՝ ընդհանրապես մի վերցրու, կամ, եթե այդ մարդիկ քո ցուցակով անցել են, ի՞նչ է նշանակում՝ «ձայն չես բերում»: Հիմա, մյուսները բերե՞լ են ձայն: Այստեղ է, որ որևէ քաղաքական պրոցեսի մասին խոսելը ես գտնում եմ անիմաստ»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: