Բաժիններ՝

Փրինսի չհրատարակված երգերը մնալու են չհրատարակված

Ամերիկացի երգիչ Փրինսի ավելի վաղ չհրատարակված կոմպոզիցիաների հավաքածուն անհասանելի է դարձել հանրության համար, ինչի մասին հայտնել է Billboard­-ը։

Deliverance EP սկավառակը նախապատվերի համար հասանելի էր iTunes-­ում, Apple Music­-ում, Amazon Music­-ում եւ Google Play-­ում, արդեն կարելի էր ձեռք բերել խորագրային երգը: Ալբոմը ծառայություններից հանել են երաժշտի ժառանգների դատարան դիմելուց հետո:

Իրավահաջորդները նաեւ հայց են ներկայացրել սկավառակի պրոդյուսեր Ջորջ Իեն Բոքսիլի նկատմամբ՝ թրեքների անօրինական օգտագործման եւ կոմպիլացիայի ստեղծման համար:

Deliverance EP-­ում տեղ են գտել վեց թրեքներ, որոնք ձայնագրվել են 2006­-2008 թվականներին եւ չեն հրատարակվել: Սթրիմինգային ծառայությունների ռելիզը պետք է կայանա ապրիլի 21-­ին, ֆիզիկական կրիչի վրա թողարկումը նշանակված է հունիսի 2­-ին:

Փետրվարին տեղեկացվել էր, որ Warner Bros. ստուդիան ազդարարել է Փրինսի Purple Rain (1984) դասական ալբոմի շնորհանդեսը: Ռելիզում պետք է տեղ գտնեին երաժշտի՝ նախկինում չհրատարակված կոմպոզիցիաները, ինչպես նաեւ Paisley Park-­ում նրա ելույթների տեսագրությունները: Փրինս Ռոջերս Նելսոնը վախճանվել է 2016 թվականի ապրիլին 57 տարեկան հասակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս