«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները երջանիկ կլինեն». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ կլինի այս մրցաշրջանից:
32 խաղերից հետո քաղաքայինները գրավում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը և ռեալ շանս ունեն հաղթելու միայն Անգլիայի գավաթը:
«Չեմ կարծում, որ ակումբի ղեկավարները երջանիկ կլինեն: նրանք սպասում էին, որ մենք կհաղթենք բոլոր տիտղոսները, բայց այդպես չեղավ: Դրա համար ես կհասկանամ, եթե նրանք երջանիկ չլինեն: Մենք կարող էինք ավելի լավ խաղ և ավելի լավ արդյունքներ ցուցադրել այս մրցաշրջանում, քանի որ ուզում էինք պայքարել հաղթանակի համար ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում:
Ես գոհ եմ նրանից, ինչի մենք հասել ենք, բայց դա բավարար չէ: Որոշումը ղեկավարներինն է: Սեփականատերը և նախագահը պետք է որոշեն, թե ինչ են իրենք ուզում»,- Գվարդիոլային է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը