
Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում

Հեղինակավոր «Whoscored» կայքը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Շաբաթվա խորհրդանշական հավաքականում «մանկունիանցիներ»ից ընդգրկվել է միայն Մխիթարյանը: ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»ը մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը բելգիական «Անդերլեխտ»ի հետ: Իր թիմի կազմում միակ գոլը խփեց Մխիթարյանը: ԵԼ-ի ընթացիկ մրցաշրջանում սա Հայաստանի հավաքականի ավագի 4րդ գոլն էր: