
«Դժվար էր, բայց ստացվեց». Օուենը՝ Մխիթարյանի գոլի մասին

Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում խփած գոլի և այդ գոլը խփելու դժվարությունների մասին:
Օուենը նշել է, որ բոլորը Մխիթարյանից գոլ էին սպասում, սակայն նա խփեց ոչ այնքան հեշտ գոլ: Ըստ Օուենի՝ չափազանց դժվար է նման դիրքից գոլ խփելը:
«Շատերը կմտածեն, որ սա հեշտ գոլ է, սակայն, երբ գնդակը գնում է ձախ, նման գոլ խփելը շատ է բարդանում: Իսկ անկյունն էլ չափազանց սուր էր:
10-ից 9 դեպքերում պետք է նման դիրքից գոլ խփել, բայց դա շատ դժվար էր: Դժվար էր, բայց ստացվեց»,- նշել է Օուենը:
Սիրարփի Աղաբաբյան