Ֆոտոխցիկ՝ սելֆիի սիրահարների համար
Ճապոնիայի Fujifilm կորպորացիան նորացրել է ակնթարթային տպման ֆոտոխցիկների հավաքածուն: Դրանում մոդել էհայտնվել սելֆիի համար հայելիով, հաղորդում է Engadget-ը:
Instax mini 9-ով լրակազմում կա հատուկ ոսպնյակ մակրոնկարահանման համար: Լուսանկարչական ապարատները ներկայացված են մի քանի գույներով. կապույտ կոբալտ, երկնագույն սառույց, վարդագույն ֆլամինգո, կանաչ լայմ եւ ծխագույն…
Պատրաստի լուսանկարներն այս ֆոտոապարատների միջոցով կարելի է ստանալ փականակը սեղմելուց հետո 90 վայրկյան անց: Մոտավոր արժեքը 70 դոլար է:
Fujifilm-ը ճապոնական ընկերություն է, առավել հայտնի է որպես լուսանկարչական ապարատներ, ֆոտոժապավեններ, կինոժապավեններ եւ ֆոտոմինիլաբորատորիաներ արտադրող: Հիմնվել է 1934 թվականին, գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում: