Բաժիններ՝

Կարուշ Ղուկասյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության B խմբում զբաղեցրեց երրորդ տեղը

Խորվաթական Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարուշ Ղուկասյանը հանդես եկավ B ենթախմբում: Ղուկասյանը պոկեց 160, հրեց 200 կգ ծանրաձող:

Երկամարտի 360 կգ արդյունքով նա զբաղեցրեց 3-­րդ տեղը:

105 կգ քաշային կարգում հանդես եկող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը մեդալների համար կպայքարեն ապրիլի 8­ին` Երևանի ժամանակով 9:00-­ին: Նույն օրը 19:10-­ին մրցակցության մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռոբեն Ալեքսանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930