Բաժիններ՝

ՀՀ պետական պարտքը նվազել է 9 մլն 508 հազար դոլարով

ՀՀ պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 961 մլն 164 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ ազգային վիճակագրական տվյալներով, հունվարին պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 970 մլն 672 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես պարզ է դառնում տվյալներից, պետական պարտքի ցուցանիշը նվազել է 9 մլն 508 հազար դոլարով:

Այդ թվում` արտաքին պարտքը փետրվարին կազմել է 4 մլրդ 812 մլն 895 հազար ԱՄՆ դոլար, իսկ հունվարին 4 մլրդ 837 մլն 831 հազար ԱՄՆ դոլար: Այն փետրվարին պակասել է 24 մլն 936 հազար ԱՄՆ դոլարով:

Արտաքին պարտքում ՀՀ կառավարության պարտքը կազմում է 4 մլրդ 301 մլն 681 հազար դոլար, որը հունվարի համեմատ նվազել է 24 մլն 940 հազար ԱՄՆ դոլարով: ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 511 մլն  214 հազար դոլար, որն ավելացել է 3 հազար դոլարով:

Ներքին պարտքը փետրվարին կազմել է 1 մլրդ 148 մլն 269 հազար դոլար: Հունվարին այն կազմում էր 1 մլրդ 132 մլն 840 հազար դոլար: Փետրվարին ներքին պարտքը հունվարի համեմատ ավելացել է 15 մլն 429 հազար դոլարով: Ներքին պարտքում ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը փետրվարին կազմել են 1 մլրդ 20 մլն 644 հազար դոլար, որը հունվարի համեմատ նվազել է 9 մլն 571 հազար դոլարով: Իսկ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը փետրվարին կազմել են 120 մլն 625 հազար դոլարով, որը հունվարի նկատմամբ ավելացել է 25 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս