![](/banners/BeFunky-design.jpg)
ԵԺԿ նախագահը շնորհավորել է ՀՀԿ-ին
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/EJK-naxagah.jpg)
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով: Մեծ վստահությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»:
Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41երկրներից: ԵԺԿ անդամ են Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13 հանձնակատար, ԵՄ անդամ 7 և ԵՄ անդամ չհանդիսացող 7 պետությունների ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաև ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից: