Բաժիններ՝

Ստոլտենբերգն առաջընթաց է արձանագրել ՆԱՏՕ­-ի և Ռուսաստանի հարաբերություններում

ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի հարաբերություններում։

«Մենք համաձայն չենք շատ հարցերի շուրջը, բայց այնուամենայնիվ հասել ենք առաջընթացի, օրինակ, այն բանում, ինչ վերաբերում է զորքերի տեղաշարժի թափանցիկությանը»,­-հայտարարել է Ստոլտենբերգը Handelsblatt թերթում հրապարակված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը բարելավման նշաններ տեսնում է արդյոք ՆԱՏՕ-­ի եւ Ռուսաստանի հարաբերություններում:

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-­ն առճակատում եւ սպառազինությունների նոր մրցավազք չի ցանկանում Մոսկվայի հետ:

«Ռուսաստանը մնում է մեր հարեւանը, որի հետ մենք պետք է եւ ցանկանում ենք ընդհանուր լեզու գտնել: Այդ պատճառով մենք չպետք է դադարեցնենք երկխոսությունը
Ռուսաստանի հետ»,­-հայտարարել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս