Բաժիններ՝

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Սերիա Ա-ում անցկացրած խաղերի քանակով երկրորդն է

Ավելի շատ խաղացել է միայն Պաոլո Մալդինին:
Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում դարպասապահը դաշտ դուրս եկավ 615-րդ անգամ և անցկացրած խաղերի քանակով հավասարվեց «Ինտերի» նախկին պաշտպան Խավիեր Ձանետիին:

Սերիա Ա-ում ավելի շատ խաղ, քան Բուֆոնը, անցկացրել է «Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինին: Նրա հաշվին կա 647 խաղ: Մալդինիի ռեկորդը խփելու համար Բուֆոնին անհրաժեշտ է խաղալ ևս 1 մրցաշրջան Սերիա Ա-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս