Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը զրկվել է իր կիսապաշտպանից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի»  իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան  մարզման ընթացքում ցավեր է զգացել, ինչից հետո անմիջապես վիրահատվել է: Մատան վնասել էր աճուկի հատվածը, և, ըստ նախնական բուժզննման՝ այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ չի վերադառնա:

Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատել է բժիշկների մտահոգությունը՝ նշելով, որ Մատան եթե անգամ խաղա այս մրցաշրջանում, ապա դա կլինի մրցաշրջանի ամենավերջում:

«Մատան այս տարի այլևս չի կարողանա օգնել թիմին: Նման վիճակում են նաև Ֆիլ Ջոնսը և Քրիս Սմոուլինգը»,- նշել է Մոուրինիոն:

Նշենք, որ մանեսթերյան ակումբում վնասվածք ունի նաև Պոգբան, սակայն նրա վնասվածքը համեմատաբար թեթև է, և նա արդեն մարզվում է անհատական ծրագրով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս