
ՀՀ ոստիկանության «Թեժ գծին» ստացված ահազանգերի ամփոփիչ տեղեկատվություն

2017թ. ապրիլի 2-ին, ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն՝ ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար
Նշված տեղեկությունները վերաբերվում են`
- 18-ը՝ տեղամասերում կուտակումներին,
- 7-ը՝ ընտրակաշառքին,
- 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,
- 1-ը՝ բռնությանը կամ ծեծին,
- 1-ը` բաց քվեարկության,
- 1-ը` հարկադրանքին,
- 1-ը` քվեարկության ուղղորդելուն,
- 1-ը` քվեարկության խոչընդոտմանը,
- 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,
- 11-ը` խորհրդատվական: