Շոկոլադե տորթ՝ առանց ալյուրի, շաքարավազի և մեղրի
Բաղադրիչներ
Շերտերի համար
1. Պուդինգ «Dr Oetker» – 4 ճ/գ
2. Ձու – 6 հատ
3. Փխրեցուցիչ – 4 թ/գ
4. Աղ – 1 պտղունց
5. Շաքարի փոխարինիչ
Կրեմի համար
1. Փափուկ անյուղ կաթնաշոռ – 400-500 գ
2. Անյուղ կաթ կամ յոգուրտ – 50 մլ
3. Վանիլին – 1 պտղունց
4. Շաքարի փոխարինիչ
Ջնարակի համար
1. Ձվի դեղնուց – 2 հատ
2. Կակաո – 1 թ/գ
3. Չոր անյուղ կաթ – 1 ճ/գ
4. Փափուկ կաթնաշոռ – 1 ճ/գ
5. Շաքարի փոխարինիչ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից և լավ խառնել մնացած բաղադրիչների հետ: Սպիտակուցներն առանձին լավ հարել մի պտղունց աղի հետ՝ մինչև պինդ զանգված ստանալը:
Սպիտակուցները զգուշությամբ ավելացնել հիմնական զանգվածին: Լցնել կաղապարի մեջ և ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 30 րոպե: Սառեցրած խմորը կիսել:
Հարել կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, քսել շերտի վրա և վրան դնել հաջորդ շերտը:
Խառել ջնարակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, քսել տորթին: Տորթը դնել սառնարանի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը