ԵՏՄ արտաքին առևտրաշրջանառության մեջ ՀՀ-ն ունի 0.7%․ Ampop.am
Արդեն 2 տարի է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ է: Չունենալով ընդհանուր սահման ԵՏՄ մյուս երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, 2016թ. Հայաստանն իր արտաքին առեւտրաշրջանառությունը կազմակերպեց ԵՏՄ համաձայնագրերով:
Սակայն առայժմ Միության արտաքին առևտրաշրջանառության մեջ ունի աննշան ծավալներ` ընդամենը 0.7%: Իսկ Միության 4 անդամ երկրներից 3-ի հետ 2016թ. Հայաստանի ունեցած առեւտրի ծավալների գումարայինը կազմել է 43.4 մլն դոլար, ինչն ավելի փոքր է, քան, օրինակ, նույն ժամանակահատվածում Հայաստան-Լեհաստան առեւտրի ծավալները, որը կազմել է 48.5 մլն դոլար:
Կարդացեք Ampop.am պարբերականի «Հայաստանի առևտուրը ԵՏՄ շրջանակներում» խորագրով ուսումնասիրությունը։