Այս հանքանյութի անբավարար քանակը հանգեցնում է խպիպի, դիաբետի, կիստայի. ստուգեք ձեզ
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ յոդի անբավարար քանակն առողջապահության գլոբալ խնդիրներից է: Աշխարհի բնակչության զգալի հատվածը յոդի պակաս ունի, դրա հետևանքով՝ նաև լուրջ փոփոխություններ օրգանիզմում: Յոդի անբավարար քանակի նշաններն արտահայտվում են վահանաձև գեղձի հորմոնների սխալ արտադրության արդյունքում: Երբ վահանաձև գեղձն անհրաժեշտ քանակով յոդ չի ստանում, առաջանում են հետևյալ նշանները.
- Վահանաձև գեղձի մեծացում:
- Դեպրեսիա և անհանգստություն:
- Մտավոր հետամնացություն այն երեխաների շրջանում, որոնց մայրերը յոդի պակաս են ունեցել
- Ուղեղի դանդաղ աշխատանք
- Դանդաղ նյութափոխանակություն: Սա հանգեցնում է քաշի ավելացման և փորկապության:
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ: Յոդի պակասը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխության պատճառ դառնալ:
- Ծանրություն և ցավ կրծքերում:
- Օրգանների ֆունկցիայի թուլացում: Յոդը հարկավոր է օրգանների նորմալ աշխատանքի համար: Դրա անբավարար քանակը կարող է հանգեցնել նրան, որ օրգանիզմն ի վիճակի չլինի դուրս բերել վնասակար նյութերը: Դա իր հերթին՝ կարող է օրգանների աշխատանքի անբավարարություն առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը