Ով որքան ոսկի ունի. հայաստանյան բանկերի թանկարժեք մետաղների պաշարները
ՀՀ առևտրային բանկերը իրենց հաշվետվություններում, ի թիվս այլ տվյալների, ներկայացնում են նաև թանկարժեք մետաղների պաշարները՝ արժեքային արտահայտությամբ (բանկային ստանդարտացված ոսկու ձուլակտորների արժեքը)։
Ըստ բանկերի 2016 թվականի 4-րդ եռամսյակի միջանկյալ (աուդիտ չանցած) հաշվետվությունների՝ 2016 թվականի վերջին հայաստանյան 17 բանկերից 8-ն են իրենց ակտիվներում ունեցել թանկարժեք մետաղներ։
Ամենից շատ ոսկի, ըստ այդմ, ունի Ամերիաբանկը՝ 351.2 մլն դրամի (2015-ի վերջին այդ ցուցանիշը շուրջ 80 մլն դրամ էր)։
Արմսվիսբանկը նույնպես ավելացրել է թանկարժեք մետաղների պաշարը՝ 50.6 մլն դրամից հասցնելով 214.6 մլն-ի։
Թանկարժեք մետաղների պաշարներով երրորդ տեղում Արցախբանկն է, որը 2016 թվականի վերջին ունեցել է 132.8 մլն դրամի թանկարժեք մետաղներ։
Մնացած 5 բանկերի տվյալները ներկայացված են աղյուսակում։
Նշված 8 բանկերը միասին 2016 թվականի վերջում ունեցել են 801.9 մլն դրամ ընդհանուր արժեքով թանկարժեք մետաղներ։