Բաժիններ՝

«Բարսելոնան» Ալեգրիին առաջարկել է 3 տարվա պայմանագիր և 8.5 մլն եվրո աշխատավարձ

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին: Կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն մի քանի գաղտնի հանդիպում անցկացրել են 49-ամյա իտալացի մասնագետի հետ:

Ալեգրիին առաջարկվել է եռամյա պայմանագիր՝ տարեկան 8.5 մլն եվրո աշխատավարձով: Մարզիչն արդեն հաղորդել է «Յուվենթուսին», որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը:

«Բարսելոնայում» դեռ վիճում են նոր մարզչի հարցով: Կա տարբերակ՝ կապված Լուիս Էնրիկեի օգնականի՝ Խուան Կարլոս Ունսուեի նշանակման հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեգրին կարող է փոխարինել Արսեն Վենգերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031