Էդի Մերֆին նկարահանելու է «Ուղեւորություն Ամերիկա» կատակերգության շարունակությունը. TMZ
Ամերիկացի կինոդերասան Էդի Մերֆին պլանավորում է նկարահանել «Ուղեւորություն Ամերիկա» (1988 թ.) կատակերգության շարունակությունը, որը մեծ ժողովրդականություն էր վայելում հանդիսատեսների շրջանում եւ նույնիսկ անվանակարգվել էր «Օսկար» կինոմրցանակի համար: Այդ մասին հայտնել է TMZ ցանցային ռեսուրսը:
Նրա տեղեկատվության համաձայն, Մերֆին ներկայում աշխատում է «Ուղեւորություն Ամերիկա-2»ի սցենարի վրա: Դերասանական կազմն առայժմ որոշված չէ:
Դատելով ըստ ամենայնի՝ Մերֆին մտադիր է նախագծում ընդգրկել առաջին ֆիլմի դերասաններին: Վանեսա Բել Քելոուեյը, որը կատակերգության մեջ խաղացել է պոտենցիալ հարսնացուի դերը, ռեսուրսին հայտնել է ֆիլմի շարունակության մեջ նկարահանվելու իր
համաձայնության մասին:
Մերֆին կինոյում դեբյուտել է 1982 թվականին, «48 ժամ» կատակերգական մարտաֆիլմում՝ նկարահանվելով Նիք Նոլթիի հետ: Դերասանին համաշխարհային ճանաչում է բերել «Ոստիկանը ԲեւեռլիՀիլզից» (1984 թ.) կատակերգությունը: Մերֆիի լավագույն աշխատանքներն են համարվում այն դերերը, որոնք նա խաղացել է «Ուղեւորություն Ամերիկա», «Խելառ պրոֆեսորը» (1996 թ.), «Դոկտոր Դուլիթլը» (1998 թ.) կատակերգություններում: Մերֆին խաղացել է մոտավորապես 50 դեր, հիմնականում՝ կատակերգական: Շատ է նկարահանվել հեռուստաֆիլմերում, սերիալներում, ինչպես նաեւ փոփաստղ Մայքլ Ջեքսոնի հոլովակներում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: