Քանի թոշակառու կա Հայաստանում և որքան կենսաթոշակ են նրանք ստացել
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2016թ. տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 468 528 մարդ։
Այդ թվում՝ աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 466 170, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2 159, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 199 մարդ:
Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 396.9 դրամ:
Այս տեղեկությունն, ի դեպ, կարող է օգտակար լինել ընտրողներին, եթե նրանք ցանկանան հաշվել՝ ինչ կարժենան թոշակները բարձրացնելու՝ որոշ քաղաքական ուժերի խոստումները։
Կարող ենք մոտավոր հաշվել՝ ըստ խոստումների տարբեր չափերի.
5 000 դրամով բարձրացնելու դեպքում բյուջեի ծախսերը կավելանան 28.1 մլրդ դրամով,
10 000 հազար դրամով բարձացնելու դեպքում՝ 56.2 մլրդ դրամով,
20 000 դրամով բարձրացնելու դեպքում՝ 112.4 մլրդ դրամով և այսպես շարունակ։