Բաժիններ՝

«Շատերի նախընտրական ծրագրերում անիրատեսական դրույթներից կան». տնտեսագետ

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնը համախմբել է մի խումբ առաջատար տնտեսագետների՝ քննարկելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների և դաշինքների նախընտրական խոստումների՝ տնտեսությանը վերաբերող դրույթները: Կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝  քննարկման նպատակն այն է, որ ողջ տնտեսագիտական հանրությունն իր գնահատականը տա ընդգրկված ուժերի նախընտրական ծրագրերում տեղ գտած տնտեսական խոստումներին, որոնցից շատերը, նրա խոսքով, անիրատեսական են:

«Այդ իսկ պատճառով մեր պարտքն ենք համարում անկողմնակալ եւ առարկայական քննարկում ունենալ եւ ներկայացնել,  որոնք են առավել օգտակար, իրականանալի առաջարկներ,  եւ որոնք են հասարակության համար խաբկանք»,- ասաց տնտեսագետը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է նաեւ  երկրորդ քննարկում, որին արդեն կհրավիրվեն քաղաքական ուժերը:

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կան բազմաթիվ դրույթներ նույն քաղաքական ուժի ծրագրում, որոնք հակասություններ են առաջ բերում:

«Օրինակ՝ կարող ենք նկատել, որ առաջարկում են ազատել հարկերից փոքր եւ միջին ձեռնարկություններին, միեւնույն ժամանակ բարձրացնել աշխատանվարձերը. պարզ է, որ եթե պետական գանձարանում չկան բավարար եկամուտներ, ապա նման դրույթներն, անգամ տնտեսագետ չլինելով, կարող են դիտարկվել որպես ոչ իրատեսական»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս