Ո՞ւմ և ինչպե՞ս կտրամադրվի լիզինգ. Պարզաբանում է նախարարը
Լիզինգային ծրագրով կիրացվի մոտ 2.2 մլրդ դրամի գյուղտեխնիկա, իսկ պետության կողմից մոտ 120 մլն դրամ կուղղվի սուբսիդավորմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգանտի Առաքելյանը։
«Հիմա քննարկում ենք կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու և ծառայություն մատուցելու այն փոքր տնտեսություններին, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնելու»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ հարուստները վճարելու են 20% կանխավճար, հիմնավորելու են իրենց վարկունակությունը, դիմելու են լիզինգային ընկերությանը, և գնում է կատարվում, իսկ չունևորները տրակտոր ունեցողներից ծառայություն են գնելու՝ շուկայական գներով։ Դիտարկմանը, որ նախկինում Առաքելյանն ասել է, որ չունևորներին պետք է տրվի տեխնիկա՝ հնարավորություն տալով գումարը քիչ-քիչ մարել, նախարարը պատասխանեց. «Նայած՝ ձեր պատկերացմամբ ինչ ի նկատի ունեք՝ ունևոր-չունևոր ասելով, տրակտորն ունի իր գինը»։
Մանրամասները՝ տեսանյութում