Բաժիններ՝

Բեն Աֆլեքը ալկոհոլիզմից ազատվելու բուժընթաց է անցել

Դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Բեն Աֆլեքը հայտարարել է, որ ալկոհոլային կախվածության դեմ բուժընթաց է անցել, որից նա տառապում է արդեն երկար ժամանակ: Այդ մասին հաղորդագրությունը մարտի 14­-ին հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում Հոլիվուդի աստղի պաշտոնական էջում։

«Ես ավարտել եմ ալկոհոլային կախվածությունից բուժումը»,­-գրել է դերասանը: Նա նշել է, որ այդ կախվածության դեմ պայքարել է անցյալում եւ «ապագայում էլ կշարունակի դիմակայել դրան»: Աֆլեքն ընդգծել է, որ «ցանկանում է ապրել լիարժեք կյանքով եւ հնարավորինս լավ կատարել հայրական պարտականությունները»:

«Օսկար»­ի երկու մրցանակների դափնեկիրն ընդգծել է, որ «բազմաթիվ քայլերից միայն առաջինն է» արել ալկոհոլային հակման նկատմամբ լիակատար հաղթանակ տանելու ճանապարհին:

Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել ազգականներին ու ընկերներին, ինչպես նաեւ դերասանուհի Ջենիֆեր Հառներին, որը ներկայում իր կինն է: 2015 թվականին հոլիվուդյան զույգը հայտարարեց բաժանվելու մտադրության մասին, սակայն այդ գործընթացը դեռ չի ավարտվել:

Աֆլեքը եւ Հառներն ամուսնացել են 2005 թվականին: Նրանք երեք երեխա ունեն, որոնցից կրտսերը՝ Սամուելը, լույս աշխարհ է եկել 2012 թվականին: ԶԼՄ­-ների տեղեկությունների համաձայն, դերասանները բաժանվելու որոշում են ընդունել, մասնավորապես, մոլախաղերի
նկատմամբ Աֆլեքի հիվանդագին հակման պատճառով: Դերասանն ինքը հերքել է այդ պնդումները:

Ավելի վաղ Աֆլեքն արդեն բուժվել էր ալկոհոլիզմի դեմ: Այսպես, 2001 թվականին նա 30-­օրյա բուժընթաց է անցել: Նրա պաշտոնական ներկայացուցիչն այն ժամանակ հայտնել է, որ դերասանի ընտանիքի մի քանի անդամներ անցյալում տառապել են այս կախվածությունից,
հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս